Դասընթաց մեդիայի և ՔՀԿ-ների համար | Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ, 25 October

Դասընթաց մեդիայի և ՔՀԿ-ների համար | Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ

Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Highlights

Sat, 25 Oct, 2025 at 10:00 am

8 hours

Opera Suite Hotel

Advertisement

Date & Location

Sat, 25 Oct, 2025 at 10:00 am to 06:00 pm (AMT)

Opera Suite Hotel

Ardshinbank, Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Դասընթաց մեդիայի և ՔՀԿ-ների համար | Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ
📢 Գրանցվել մինչև հոկտեմբերի 1-ը այստեղ ➡️ https://shorturl.at/QhHnI

ENG ⬇️

🚨 Ուշադրություն լրագրողներին, փաստեր ստուգողներին, խմբագիրներին, մեդիա բովանդակություն ստեղծողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

🚩 Հանրային լրագրության ակումբը հրավիրում է մասնակցելու «Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ․ հայ-էստոնական փորձի փոխանակում» խորագրով մեկօրյա դասընթացին։

📅 Ամսաթիվ՝ 2025 թ. հոկտեմբերի 25

📍 Վայր՝ Opera Suite հյուրանոց, Երևան (Բաղրամյան պող., 1-3 շենք)

👨‍🏫 Դասընթացն անցկացնելու է Դմիտրի Տեպերիկը, որն Էստոնիայից Հայաստան է ժամանում ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության վերլուծության իր փորձը կիսելու համար։

🗳️ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հայաստանյան լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կողմից ապատեղեկատվությունը վերահսկելու, հայտնաբերելու, վերլուծելու և չեզոքացնելու կարողությունը կենսական դեր կխաղա իրազեկված հանրային քննարկում ապահովելու գործում։

❓ Ինչո՞ւ մասնակցել դասընթացին

📊 Դասընթացին ներկայացվելու և քննարկվելու է ՀԼԱ-ի կողմից իրականացող մեդիա բովանդակության ուսումնասիրությունը՝ հակաժողովրդավարական խոսույթների վերաբերյալ։

🛠️ Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն գործնական մոտեցումներ ապատեղեկատվության վերլուծության, խոսույթների բացահայտման համար՝ հիմնվելով միջազգային, և մասնավորապես՝ էստոնական փորձի վրա։ Այս դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա լրատվամիջոցներին և ՔՀԿ ներկայացուցիչներին ամրապնդել ապատեղեկատվությունը ճանաչելու, խոսույթները բացահայտելու կարողությունները, արդյունավետ արձագանքել ապատեղեկատվությանը և նպաստել ժողովրդավարական գործընթացների պաշտպանությանը։

🤝 Միջոցառումը կծառայի որպես Հայաստանի և Էստոնիայի փորձագետների միջև համագործակցային հարթակ՝ գիտելիքների և փորձի փոխանակման համար։

📝 Դիմելու կարգը

🔗 Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց հայտադիմումը մինչև հոկտեմբերի 1-ը - https://shorturl.at/QhHnI։ Ընտրված թեկնածուները կտեղեկացվեն հավելյալ մանրամասների մասին։ Առաջնահերթություն կտրվի անգլերենի իմացությամբ մասնակիցներին, քանի որ համաժամանակյա թարգմանությունը կապահովվի միայն դասընթացի առաջին հատվածում։

💡 Դասընթացը կազմակերպվում է «Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ․ ընտրություններին ընդառաջ» ծրագրի շրջանակում, որը Հանրային լրագրության ակումբն իրականացնում է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև www.pjc.am կայքում ➡️ https://shorturl.at/GDZpo

The announcement in English is available here ➡️ https://shorturl.at/fnPH5

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Opera Suite Hotel, Ardshinbank, Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Get updates and reminders
Ask AI if this event suits you
Advertisement
Դասընթաց մեդիայի և ՔՀԿ-ների համար | Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ, 25 October
Դասընթաց մեդիայի և ՔՀԿ-ների համար | Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ
Sat, 25 Oct, 2025 at 10:00 am